Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև
Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր ռազմական հզորությունը. սա կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր ռազմական հզորության ամրապնդումն է։ Սա միշտ անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի համար», - ասել է Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանը հաղթել է, և այսօր Հայաստանի հետ հակամարտություն չկա»։