Ստրասբուրգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների դեմ
Ստրասբուրգի համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց շարունակվում են ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակից ավագ դպրոցի աշակերտների ու ուսանողների բախումները։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Le Parisien պարբերականի տվյալներով՝ այսօր տարբեր քաղաքներում ձերբակալվել է առնվազն 150 մարդ։
Էսոնում ձերբակալվել է 53 երիտասարդ։ Այս գործողությունների ընթացքում տուժել է 16 ոստիկան:
Այսօր շարունակվող բողոքի ակցիաների պատճառով ակնկալվում է, որ ավելի քան 400 դպրոց և այլ ուսումնական հաստատություններ փակ կլինեն։