Ինչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել Հայաստանին՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտման ճանապարհին սայլը ձիուց առաջ չդնել։
Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ապա ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշիր, թե ուր կգնեն քո կոնյակը, ուր կգնեն քո բանջարեղենը, մրգերը։ Ինչ ծավալով։ Կկարողանա՞ս արդյոք փոխարինել այն, ինչ այսօր մեզ մոտ ես վաճառում։ Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը (իրենցը վաճառելու տեղ չունեն, բայց քոնը կգնեն), լավ, գնա։ Ինչո՞ւ ես վազում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում։ Պետք չէ շտապել հրաժարվել այն ամենից, ինչը քեզ այսօր օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից», – ասել է Լուկաշենկոն։