Հաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․ ադրբեջանագետ
Հաջիևը կոչ է անում Հայաստանի կառավարությանը «ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»։ Նա նաև ասել է, որ «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ․․․»։ Այս մասին գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում:
Փաստորեն, մինչ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստում է իր սերնդին զավթողական նպատակների ու պատերազմի համար, ՀՀ կառավարությանը կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու ու անհիշողության զանգված դարձնելու գործընթացը, քանի որ դա էականորեն կհեշտացնի Ադրբեջանի զավթողական ծրագրերի իրագործումը։
Հաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․»