Թշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել
«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և դրան նաև մեզանում, ցավալիորեն, երկրորդողները»,-գրում է իրանագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Վարդան Ոսկանյանը։
«Ակնհայտորեն պարզ է, որ ինքնաձիգով զինված բաշիբոզուկը բարոյալքված և խայտառակ ռազմական պատրաստվածությամբ մեկն է, այնպիսի մեկը, որին նաև ինքնաձիգի առկայության պայմաններում կարող է նույնիսկ դանակահարել ոչ մի մարտական պատրաստությունը չանցած սովորական գյուղացի կին։
Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել, բայց տրամաբանությունը հուշում է, որ այդ բաշիբոզուկը մի բացառիկ օրինակ չէ, և հենց դրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը»։