Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ ԱվանեսյանՈրոշ հասցեներում 10:00-23:00-ը ջուր չի լինի
Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան
Մամուլ

ԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում օրերս կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման նախագիծը։ Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական Foster+Partners ընկերությունն է։ Նախագիծը գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվում երրորդ անգամ` նախորդ քննարկումների ընթացքում ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ, առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել եւ կրկին ներկայացվել է խորհրդի քննարկմանը։ Նախարարն ընդգծել է, որ ի սկզբանե նախագծի նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը եւ լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը, որոնք կարող են նպաստել Երեւանի կենտրոնական հատվածում հետիոտնային շարժի եւ անցուդարձի բարելավմանը, ինչպես նաեւ՝ Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։

Նախագծի հեղինակ Նայլ Դեմփսին ներկայացրել է նախագիծը եւ նախորդ քննարկումների հիման վրա կատարված փոփոխությունները։ Նախագծի հիմքում դրվել է շենքը քաղաքի հետ կապելու գաղափարը՝ մշակույթը, արվեստը, ձեռարվեստն ու ժամանցը դարձնելով շենքի բովանդակության մաս։

Քննարկման ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները հարցեր են ուղղել, ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Ճարտարապետ, Ճարտարապետների միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը գիտամեթոդական խորհրդի կազմում ընդգրկված է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի իրենք նախագիծը մերժել են, քանի որ այն նախատեսում էր շենքը մեծ փոփոխությունների ենթարկել, սակայն այժմ ընդունել են եւ հետագայում հետեւելու են աշխատանքներին. «Մեր պահանջն այնպիսին էր, որ շենքը որեւիցե արտաքին փոփոխության չենթարկվի, որովհետեւ այն հուշարձան է, եւ հետո՝ ներքին փոփոխություններն էլ պետք է չնչին լինեն կամ ընդհանրապես չլինեն: Պատկերացրեք` մեկ տարի առաջ մեզ չբավարարած նախագիծն այս անգամ բավարարեց, բոլոր խնդիրները լուծված էին, թեպետ հետագայում նորից պետք է մեզ ցույց տան իրենց աշխատանքը` փուլ առ փուլ: Նախորդ տարի ցանկանում էին ներքին ստրուկտուրան փոխել, քանի որ այդ շենքը դժվար է հարմարեցնել հյուրանոցային կոմպլեքսին: Շատ աշխատատար աշխատանք է, սակայն հետո մասնագետների հետ աշխատանք են կատարել, եւ հիմա ներքին մեծ փոփոխություններ էլ չեն արվելու: Ցանկանում են հյուրանոց սարքել, բարձրակարգ հյուրանոց է, հավանաբար, լինելու: Շենքը չի կորցնելու իր ճանաչելիությունն ու արժեքը: Ներքին փոփոխություններն էլ լինելու են, օրինակ, աստիճանավանդակների հետ: Մասնավոր ընկերություն է պրոյեկտն իրականացնելու, իրենք են որոշում, թե ինչ մասնագետների ծառայություններից օգտվեն եւ այլն, սակայն մեզ պարբերաբար պետք է տեղյակ պահեն իրենց աշխատանքի մասին»: