Թշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնից
Մամուլ

Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանի պաշտոնանկության հարցը իշխանության ներսում արդեն որոշ ժամանակ քննարկվում էր, և վերջին շրջանում իրավիճակը հասել է հանգուցալուծման։ Մեր տեղեկություններով՝ Հայոցյանը ամեն ինչ արել է, որպեսզի չվերանշանակվի իր պաշտոնում, թեև վերջին շրջանում փորձել է հարթել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ունեցած տարաձայնությունները։ Սակայն այդ փորձերը ևս արդյունք չեն տվել։
 
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս կառավարությունում փակ քննարկում է տեղի ունեցել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Սարգիս Հայոցյանը։ Քննարկման հիմնական թեման ակադեմիական քաղաքի ծրագիրն է եղել։ Մասնավորապես՝ պետք է հստակեցվեր, թե երբ է մեկնարկելու ակադեմիական քաղաքի կառուցումը, և հողերի ձեռքբերման ուղղությամբ մինչ այդ ինչ աշխատանքներ են իրականացվել։
 
Սակայն քննարկումը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերածվել է բավական թեժ զրույցի։ Հայոցյանը ֆինանսների նախարարության հետ կապված հարց է բարձրացրել՝ հայտարարելով, որ ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման նպատակով ֆինանսավորումը դեռևս չի տրամադրվել, ինչի հետևանքով գործընթացը չի կարող առաջ շարժվել։ Նա նաև նշել է, որ ակադեմիական քաղաքի գործընթացում առկա խնդիրներն իր պատասխանատվության տիրույթում չեն և պայմանավորված են այլ գերատեսչությունների աշխատանքով։
 
Քննարկման ընթացքում, ըստ մեր աղբյուրների, լարված խոսակցություն է տեղի ունեցել Հայոցյանի, ֆինանսների նախարարության և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ քննարկումից հետո Հայոցյանը վերադարձել է և ազատման դիմում ներկայացրել։ Իշխանական մեր աղբյուրները նաև պնդում են, որ Հայոցյանի և Ժաննա Անդրեասյանի միջև աշխատանքային համագործակցությունը երկար ժամանակ չի ստացվել։ Մասնավորապես՝ Հայոցյանը պարբերաբար հակադրվել է նախարարի մոտեցումներին և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հաճախ չի կատարել այն աշխատանքը կամ չի իրականացրել այն մոտեցումները, որոնք ակնկալվել են նախարարության ղեկավարության կողմից։ Արդյունքում, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, նրանց համագործակցությունը փաստացի մտել է փակուղի։
 
Ուշագրավ է նաև այն, որ իշխանությունն այս պահին ակտիվորեն փնտրում է Հայոցյանի փոխարինողին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը նրա փոխարեն վերջնական թեկնածու դեռևս չի ընտրվել։
 
Այսպիսով, Հայոցյանի հեռացումը միայն մեկ օրվա կամ մեկ որոշման հետևանք չէ․ դրա հիմքում ամիսներ շարունակ կուտակված աշխատանքային տարաձայնություններն ու ակադեմիական քաղաքի ծրագրի շուրջ պատասխանատվության և ֆինանսավորման հարցերը ևս իրենց դերակատարումն են ունեցել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։