Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Իսահակի հրապարակում գտնվող պատմական Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել, որի տարածքը 2 հազար քառակուսի մետր է:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԻՆ Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչությանը, հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 125 մարդ և 31 միավոր տեխնիկա։
Իսահակի տաճարի դիմաց գտնվող շենքում բռնկման մասին արտակարգ ծառայություններին հայտնել են գիշերը: Սկզբում կրակը տարածվել է առանձնատան առաջին և երկրորդ հարկերում, որից հետո հրդեհի տարածքը զգալիորեն մեծացել է։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Նշենք, որ Միլլերի առանձնատունը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։ Շենքը վերակառուցվել է 1879–1880 թվականներին՝ ճարտարապետ Ֆերդինանդ Միլլերի նախագծով։