Վրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Մամուլ

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավը նոր փուլ է մտնում, սակայն ուշագրավ հանգամանքով․ այն օրենսդրական փաթեթը, որը պետք է քննարկվեր Ազգային ժողովում, հոկտեմբերի 1-ին անսպասելիորեն երկու ամսով հետաձգվեց։

Խոսքը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող փաթեթի մասին է։

Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել էր, որ փոփոխությունները վերաբերում են վեց օրենքների և օրենսգրքերի։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ նպատակը ընտանեկան բռնության դեպքերի քննությունը առավել զոհակենտրոն դարձնելն է, պաշտպանության միջոցների շարունակականությունն ապահովելը և ավելի մեղմ համարվող դեպքերում քրեական հետապնդում չիրականացնելու հնարավորությունը վերանայելը։

Սակայն հենց ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանական քննարկումը տեղի չունեցավ։

Երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը առաջարկեց փաթեթի քննարկումը հետաձգել երկու ամսով՝ պատճառաբանելով, որ նախագիծը մեծածավալ է, իսկ հեղինակները նոր առաջարկություններ են ստացել և լրացուցիչ ժամանակի կարիք ունեն՝ դրանք քննարկելու ու փաստաթուղթը լրամշակելու համար։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն էլ հայտարարեց, որ փաթեթի քննարկումը հետաձգվում է երկու ամսով։

Այսինքն՝ այն պահին, երբ իշխանությունը բարձրաձայնում է ընտանեկան բռնության դեմ «զրո հանդուրժողականության» անհրաժեշտության մասին, օրենսդրական հիմնական փաթեթը դեռ վերջնական տեսքի չի բերվել, և խորհրդարանում դրա քննարկումը ևս երկու ամիս հետաձգվում է։

Նախագծի շուրջ իշխանության ներկայացրած հիմնավորումներից մեկն այն է, որ պետության մոտեցումը պետք է փոխվի՝ ընտանեկան բռնության դեպքերը դիտարկելով ոչ միայն որպես ընտանիքի ներսում տեղի ունեցող խնդիր, այլ որպես իրավական պաշտպանության պահանջ ունեցող դեպքեր։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեռ սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Աննա Հակոբյանի սկսած արշավի շրջանակում մշակված փաթեթը նպատակ ունի կանխել բռնությունը, արդյունավետ քննություն իրականացնել արդեն տեղի ունեցած դեպքերի ժամանակ և հասարակության մեջ ձևավորել զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ։

Փաթեթը, մասնավորապես, փոփոխություններ է նախատեսում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում, «Ոստիկանության մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և ընտանեկան բռնության վերաբերյալ գործող օրենսդրությունում։ Կառավարության պաշտոնական փաստաթղթում նշված է, որ փաթեթը ներառում է մի քանի առանձին օրենսդրական նախագծեր։

Նախաձեռնության շրջանակում իշխանությունը շեշտադրում է նաև «SAFE YOU» համակարգը, որը հնարավորություն է տալիս բռնության ենթարկված անձին ահազանգել իրավապահներին։ ՆԳՆ-ի տվյալներով՝ հավելվածը ոստիկանությունում գործարկվել է դեռևս 2025 թվականի հունիսից և միացված է ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգին։

Ուշագրավն այն է, որ օրենսդրական փաթեթի հեղինակները հենց վերջին օրերին ևս մեկ անգամ հրավիրել էին շահագրգիռ կողմերին քննարկման։ Սեպտեմբերի 28-ի աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ հեղինակները կոչ էին արել ներկայացնել առաջարկություններ։

Երկու օր անց արդեն որոշվեց փաթեթի խորհրդարանական քննարկումը երկու ամսով հետաձգել։

Սա նշանակում է, որ առաջիկա երկու ամիսներին փաստաթուղթը պետք է ենթարկվի լրացուցիչ քննարկումների և փոփոխությունների, որից հետո այն կրկին կմտնի հանձնաժողովի օրակարգ։

Եվ ամենաուշագրավը․ Աննա Հակոբյանը զուգահեռաբար ստորագրահավաք է սկսել։

Մինչ խորհրդարանում օրենսդրական փաթեթի քննարկումը կանգ է առել, Աննա Հակոբյանը հանրային աջակցություն հավաքելու գործընթաց է սկսել։

Նա հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ ընտանեկան բռնության դեմ «խիստ և արդյունավետ գործիքակազմ» նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնում և քաղաքացիներին հրավիրել է մասնակցել ստորագրահավաքին Հայաստանի տարբեր մարզերում։

Առաջին միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին Արմավիրում՝ ժամը 14։00-ից 18։00-ն։ Աննա Հակոբյանը հրապարակել է նաև ստորագրահավաքի ժամանակացույցը։

Այսպիսով, ստացվում է բավական ուշագրավ պատկեր․

խորհրդարանում՝ երկու ամիս դադար, իսկ հանրային դաշտում՝ ստորագրահավաք։

Մի կողմից՝ իշխանությունը պնդում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է դառնա պետական քաղաքականության կարևոր ուղղություն, մյուս կողմից՝ այդ քաղաքականության օրենսդրական հիմքը դեռ լրամշակման փուլում է։

Հատկանշական է նաև, որ հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն երեկ ևս հայտարարել է, որ պայքարը չի սահմանափակվում մեկ օրով և պետք է իրականացվի տարվա բոլոր 365 օրերին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։