Դեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատները կփորձեն իրեն իմպիչմենտի ենթարկել, եթե Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակ տանեն։
Այս մասին նա հայտարարել է Օկլահոմա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Եթե մենք չհաղթենք, նրանք ի վերջո ինձ իմպիչմենտի կենթարկեն», – ասել է Թրամփը։
Նա կոչ է արել իր կողմնակիցներին ակտիվորեն մասնակցել առաջիկա քվեարկությանը՝ նշելով, որ նրանք ավելի քիչ են գնում ընտրատեղամասեր, երբ իր անունը քվեաթերթիկում չկա։
«Այս ընտրություններում ես խնդրում եմ ձեզ՝ ձևացրեք, թե ես առաջադրվում եմ, խնդրում եմ։ Պարզապես ձևացրեք», – հավելել է ԱՄՆ նախագահը։