«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել Սիսիան
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․
«Սիսիանում էսօր զինվոր ա մահացել: Սրտի կաթված: Վերջերս նույն վայրում մի զինվոր էլ ինքնասպանություն էր գործել: Մամուլում գրեցին, որ սեփական գլխին է կրակել… երկու անգամ: Հաջորդը ենթադրում եմ կայծակի հարված պիտի լինի:
Ներթափանցման փաստը երկու օր գաղտնի են պահել, ու կպահեին, եթե երկու քաղաքացիական վիրավոր չլիներ…
«Ներթափանցում» բառն էլ կարելի է փոխել, դրա փոխարեն գրել, որ ադրբեջանցիները խաղաղության հանդեպ մեր ձգտումը ուսումնասիրելու նպատակով «անակնկալ ստուգայց» են կատարել Սիսիան»: