Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավ
Դատական նիստի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց դատավոր Կարեն Ֆարխոյանին դադարեցնել այն, ինչ տեղի է ունենում և մտնել եզրափակիչ փուլ։
«Այս բոլորն ինչի՞ մասին են, գնանք միանգամից եզրափակիչ ճառերի փուլ, ինչո՞ւ ենք հիմա քննում սրանք, ի՞նչ կապ ունեն այս զենքները կրակված են, թե ոչ»,-հարցադրումներ արեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ընդգծեց, որ բացարձակ խաբեություն է տիրում այստեղ։ Դիմելով դատավորին՝ ասաց. «Անօրինականության ողջ պատասխանատվությունը դրվեց ձեր վրա»։