Եթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կարծում է, որ խաղաղության և հանգստության համար անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել պատերազմի։
Այս մասին նա հայտարարել է օկուպացված Արցախում անցկացվող «Միասնության ուժը – 2026» համատեղ զորավարժությունների ժամանակ։
Նա նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների պատրաստությունն անցկացվել է հաջողությամբ։
«Շնորհավորում եմ զորավարժություններին մասնակցած իմ եղբայրներին։ Վստահ եմ, որ այսուհետ, Ղրղզստանից և Ղազախստանից մեր մյուս եղբայրների մասնակցությամբ, մենք կծրագրենք և հաջողությամբ կանցկացնենք ավելի լայնածավալ համատեղ զորավարժություններ։ Եթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, ապա պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Հետևաբար, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ մենք լավագույնս կապահովենք մեր պատրաստվածությունը և կապրենք խաղաղության մեջ», — ասել է նա։