Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե ինքը չլիներ ԱՄՆ նախագահ, ապա Սաուդիան Արաբիան ու Իսրայելը կջնջվեին երկրի երեսից։
«Ես շատ բան եմ արել Սաուդյան Արաբիայի համար։ Ես պաշտպանում եմ Սաուդյան Արաբիային։ Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան հիմա գոյություն չէր ունենա, ինչպես նաև Իսրայելը։ Նրանց կջնջեին երկրի երեսից», - ասել է նա Time ամսագրին տված հարցազրույցում։
Թրամփը հավելել է, որ ինքը հիանալի հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ։
«Բայց հիշեք, եթե ես այստեղ չլինեի, Սաուդյան Արաբիա չէր լինի։ Իսրայել չէր լինի», - ընդգծել է ամերիկացի նախագահը։