Ռուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքին
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքին, որտեղ տեղակայված է հետազոտական ռեակտորը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։ Առաջացած հրդեհն արագորեն մարվել է, տուժածներ չկան։ Ռեակտորը և անվտանգության համակարգերը չեն վնասվել, իսկ ճառագայթային ֆոնի փոփոխություն չի արձանագրվել։
2022 թվականի փետրվարից ռեակտորը գտնվում է կանգնեցված վիճակում՝ ակտիվ գոտին ամբողջությամբ բեռնաթափված։