«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասին
Սեպտեմբերի 27-ին պատարագի եմ գնացել, որտեղ հոգեհանգստի կարգ է մատուցվել։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճպազրույցում՝ արձագանքելով հարցին, թե ինչու 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին որևէ կերպ չի արձագանքել, իսկ Հայաստանում ֆեստիվառներ և համերգներ էին:
Նա հիշեցրեց, որ այդ օրերին զոհվածների ծնողները արգելում են կառավաական պատվիրակությանն այցելել Եռաբլուր և նպատակահարմար չհամարեց ամեն անգամ բախվել «նման տեսարանների» և այդ ամենից իրենք հետևություններ են արել։
«Իսկ եթե 44-օրյա պատերզմի մասին ուղերձ լինի, դրանում արդեն պետք է օգտագործվի այն բառապաշարը, որը բխում է օգոստոսի 8-ի քաղաքական տրամաբանությունից և պայմանավորվածություններից»,- հայտարարեց Փաշինյանը
Նա նաև նշեց, որ 44-օրյա պատերազմի մասին հինգ տարի է՝ խոսել է, այլևս նրբություն չկա, որի մասին չի խոսել:
«Ասելու նոր բան չկա»,- նշեց նա։