Ռուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել Հեղինե Խաչիկյանին պարգևատրելու և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ և 22-րդ կետերով և հիմք ընդունելով Հ. Խաչիկյանի 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դիմումը` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի չափով:
2. 2026 թվականի հոկտեմբերի 1-ից Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարման և լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասված է Ռուբինյանի՝ սեպտեմբերի 30-ին ստորագրած կարգադրության մեջ: