Իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան
«Գիտեք, որ մենք Հայրենիքի համար զոհվածների օր ենք սահմանել, որպեսզի չստացվի, որ մենք տարբեր կերպ ենք վերաբերվում հայրենիքի համար զոհված մեր քույրերին և եղբայրներին»,- պատասխանելով հարցին, թե ինչու 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին որևէ կերպ չի արձագանքել, իսկ Հայաստանում ֆեստիվառներ և համերգներ էին՝ ասաց Նիկոլ Փաշինյնաը։
Նա հայտարարեց, որ սեպտեմբերի 13-ի և ապրիլյան պատերազմի հետ կապված էլ հատուկ ուղերձներ չեն եղել։
«Այդ դեպքերում էլ էրբեմն զոհվածների հարազատները մեզ վերապահումներ են ներկայացնում արդարացի, ասելով , որ եթե այդ հանգամանքը մոռացության է տրվել, հետևաբար իզուր է այն տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով.
«Այդտեղ անպատեհություն կա, իհարկե, բայց մենք պետք է հասկանանք, իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այսօր էլ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք բազմաթիվ զոհեր»։
Նա նաև հարց բարձրացրեց, թե 8-10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ կարելի է անե՞լ, թե՞ ոչ։
Փաշինյանը պրոբլեմատիկ համարեց, որ հայ ժողովրդի պատմությունը շատ ողբերգական օրեր ունի։
«Կարող է պարզվի, որ մեր բոլոր շաբաթ-կիրակիները և ընդհանրապես, եթե մեր պատմությանն առերեսվենք, 365 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»,- ասաց Փաշինյանը, շեշտելով, որ ուղեցույց պետք է լինի պետական տոների և հիշատակի սահմանված օրերը։