Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. Փաշինյան
Եկեղեցու հարցով պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, որի աշխատանքի արդյունքում պետք է լինեն օրենսդրական նախաձեռնություններ ու Եկեղեցու բռնազավթումը դադարեցվի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Աստծո բանավոր հոտը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե աշխատավարձ չստացող քահանա չպետք է լինի Հայաստանում։
Նա շարունակում է պնդել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, իսկ ինքը դրա համար կանի ամեն ինչ։