Ռուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ Նիկիտուշկին
Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ մարտական պատրաստության գլխավոր վարչության ուսումնանյութական բազայի վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Նիկիտուշկինը։
Երեկ երեկոյան 51-ամյա սպային ուղարկել են նախնական կալանքի, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ քրեական գործով է նա կալանավորվել:
Նիկիտուշկինը մասնակցել է ռուս-ուկրաինական պատերազմին։ Գեներալ-մայորի կոչում նա ստացել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին։
Նիկիտուշկինի պատասխանատվության շրջանակում էր բանակի զորավարժարանների ապահովումը։ Ենթադրաբար, նա համակարգում էր ամբողջ երկրում տանկային ստորաբաժանումների համար նախատեսված ուսումնական հարթակների արդիականացման ծրագրի հարցերը։
Առաջիկայում գործով անցնող անձը կմնա մեկուսարանում, մինչ քննությունը կպարզի իրեն վերագրվող հանցագործության բոլոր հանգամանքները։ Դատարանը շուտով կորոշի քննության ընթացքում նրա նկատմամբ կիրառվելիք հետագա խափանման միջոցը։