Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ:
Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա կանխատեսումներին, ապա պետք է ասեմ, որ հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայի սահմաններում տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր։ Բնականաբար, կունենանք նաև արևառատ օրեր»,- նշել է նա ֆեյսբուքյան իր էջում: