Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր
Մամուլ

Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի զբաղմունքներից մեկը ոչ միայն ընթերցանությունն է, որի մասին ռիլեր է նկարում, հեծանիվ վարելը, որը քարոզում է, այլ «բլոտ» թղթախաղն է, սակայն առավել ուշագրավ է պարտության նկատմամբ նրա վերաբերմունքը և ռեակցիան։

Փաստորեն, «բլոտ»-ում հաճախակի պարտությունները Փաշինյանին ստիպել են թողնել խաղը։ Մինչդեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որի ավարտին Հայաստանը ծանր կորուստներ ունեցավ՝ կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, Փաշինյանը վարչապետի պաշտոնից չհրաժարվեց, ավելին՝ նորից առաջադրվեց ու 6 տարի դեռ շարունակում է տարբեր ոլորտներում պարտությունների շղթան, այդ թվում և կառավարման մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, հետաքրքրեց նաև բլոտային պատմության մյուս կողմը՝ ո՞ւմ հետ է խաղացել Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է եղել նրա խաղընկերը, և հատկապես՝ ովքե՞ր են այն մրցակիցները, որոնց Փաշինյանը պարտվել է։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջինս հետաքրքիր մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի հետ բլոտ խաղալու մասին՝ նշելով, որ ինքն այն զույգի կազմում է եղել, որը հաղթել է վարչապետին։

Ավելին, Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի թաքցրել նաև իր ուրախությունը այդ հաղթանակի կապակցությամբ։

Այսպիսով, բլոտի պարտությունը պարտություն է ու հետևությունների տեղիք է տալիս վարչապետ Փաշինյանի համար, իսկ պատերազմում պարտությունը, հայրենիքի կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան Փաշինյանին չեն ստիպում հետևություններ անել ու, օրինակ, դուրս գալ քաղաքականությունից։

Համաձայնեք՝ յուրօրինակ իրավիճակ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։