Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվել
ԱՄՆ-ը մոտ ժամանակներս որոշում կկայացնի՝ արդյոք վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ, թե՞ Իրանի հետ գործարք կնքել։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Գուցե պայթեցնենք նրանց կամ գործարք կնքենք։ Մենք պետք է կայացնենք այդ որոշումը։ Ժամանակը սպառվում է։ Ամեն ինչ շատ շուտով այս կամ այն կերպ կավարտվի», — նշել է նա։
Թրամփը նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության հետ կապված իրավիճակը կարող է փոխվել։
«Այս պահին Հորմուզի նեղուցով հսկայական քանակությամբ նավթ է անցնում։ Մենք վերահսկում ենք այն... Սակայն, կարծում եմ, իրավիճակը միշտ կարող է փոխվել», — ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում նեղուցով ավելի շատ նավթ է անցել, քան երբևէ պատմության ընթացքում: