ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու Յորքը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու Յորքը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունից պահանջել է անհապաղ լքել երկիրը՝ այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել», — նշվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշում է պարբերականը, այս քայլը դիվանագիտական անսովոր կոշտ քայլ էր, որը ցույց է տվել կողմերի միջև առկա խոր անվստահությունը՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության ֆոնին։
Կայքի աղբյուրի տվյալներով՝ Իրանի պատվիրակությունը, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, բանակցությունների փակուղի մտնելուց մի քանի ժամ անց մեկնել են օդանավակայան և Նյու Յորքից ուղևորվել Դոհա։