Տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում
Մամուլ

Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշման մեջ։ Գործող օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Համաձայն գործող կարգավորումների՝ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Հաշվի առնելով սա, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը։ Մասնավորապես, 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2154 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 6929 անձ։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակում օրենսդրությամբ սահմանված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջը։ Սրանով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա՝ ապահովելու ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը՝ միաժամանակ նվազեցնելով փաստաթղթերի ժամկետները լրանալու հետևանքով առաջացող վարչական խոչընդոտները։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ժամանակավոր պաշտպանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար դիմում ներկայացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կապահովվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար օրենսդրությամբ սահմանված՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջի կատարումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում