Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)
Միջազգային

«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանին

Հարավաֆրիկյան Հանրապետությունն ինը ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ բացատրություններ տալու համար կանչել է ԱՄՆ դեսպան Լեո Բրենտ Բոզելին՝ այն բանի պատճառով, ինչը երկրի իշխանություններն անվանել են «ոչ դիվանագիտական վարքագիծ», հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով ՀԱՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչին։

Դիվանագիտական դեմարշը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Բոզելի կոշտ հոդվածի հրապարակման հաջորդ օրը. հոդվածում նա ՀԱՀ կառավարությանն մեղադրել էր «թշնամական վերաբերմունքի» մեջ։ Դրանից առաջ դեսպանը մի քանի հարցազրույց էր տվել տեղական լրատվամիջոցներին, որոնցում քննադատել էր Պրետորիայի քաղաքականությունը և դժգոհություն հայտնել այն բանից, թե ինչպես է նա արձագանքում Վաշինգտոնի պահանջներին։

«Նրան կանչել են, որպեսզի բացատրի իր ոչ դիվանագիտական վարքագիծը»,- ասել է հարավաֆրիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ Նա չի հստակեցրել, թե դեսպանի հատկապես որ խոսքերն ու գործողություններն են դարձել վերջին կանչի անմիջական պատճառը։

Ըստ նրա՝ սա արդեն երրորդ դիվանագիտական դեմարշն է Բոզելի նկատմամբ՝ ինը ամիս առաջ պաշտոնը ստանձնելու պահից ի վեր։ «Սա արդեն ռեկորդ է»,- հայտարարել է պաշտոնյան։ Դեմարշը մեկ պետության կողմից մյուսին ուղղված պաշտոնական դիվանագիտական դիմում է՝ բողոքով կամ բացատրություն պահանջելով։

Վաշինգտոնի և Պրետորիայի հարաբերությունները վերջին ամիսներին շարունակում են լարված մնալ։ Վիճահարույց հարցերի թվում են ՀԱՀ հողային քաղաքականությունը, սևամորթ բնակչության տնտեսական հնարավորությունների ընդլայնման միջոցները, երկրի հարաբերությունները Իսրայելի հետ և ՀԱՀ-ի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցն ընդդեմ Իսրայելի։

Հատկապես սուր տարաձայնություններ առաջացան Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Ամերիկյան վարչակազմը քննադատել է հարավաֆրիկյան քաղաքականությունը հողային սեփականության և ռասայական անհավասարության հարցերում, իսկ Թրամփը բազմիցս հայտարարել է սպիտակամորթ հարավաֆրիկացիների հետապնդումների մասին։ ՀԱՀ իշխանությունները մերժում են այդ պնդումները։

Վաշինգտոնը միաժամանակ սեպտեմբերին վիզային սահմանափակումներ է մտցրել ՀԱՀ որոշ քաղաքացիների համար՝ ի թիվս այլնի հղում անելով ռասայական խտրականությանը և երկրի հողային սեփականության քաղաքականությանը։ Հարավաֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Ռոնալդ Լամոլան հայտարարել է, որ Պրետորիան չի պատրաստվում այդ քայլերին պատասխանել «ակն ընդ ական» սկզբունքով, սակայն պնդում է, որ իր ինքնիշխանությունը պետք է հարգվի։

Թրամփի վարչակազմի կողմից դեսպան նշանակված Բոզելն առաջին անգամ կանչվել էր Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ՝ երկիր ժամանելուց անմիջապես հետո։ Պատճառը նրա հայտարարություններն էին վիճահարույց «Սպանիր բուրերին (սպիտակամորթ ֆերմերներին), սպանիր ֆերմերին» կարգախոսի մասին և ՀԱՀ ներքին քաղաքականության որոշ կողմերի քննադատությունը։

Այս անգամ նոր դիվանագիտական առճակատումը հաջորդել է ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված Բոզելի հոդվածին։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը «սպառել է իր համբերությունը»՝ իր կարծիքով, ամերիկյան պահանջներին Պրետորիայի բավարար արձագանքի բացակայության պատճառով։

Միևնույն ժամանակ, Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկու երկրների միջև տարաձայնությունները մնում են բանակցությունների առարկա, և երկու կողմերն էլ շահագրգռված են դրանց կարգավորմամբ։