Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցով
Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով ներկայացված դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետև կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։
«Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։ Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի, հաշվարկված աշխատանքային ստաժի, կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected]էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։