«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Արթուր Դանիելյանը գրել է.
«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում: Կնիկ-երեխուն բռնած՝ պաղեստինցի են ներկայանում ու փող ուզում: Նրանց հերթական անգամ տեսնելով՝ բռնացրի ինձ այն մտքի վրա, որ Հայաստանում երբեք մուրացկան հնդիկ չեմ տեսել:
Հնդիկներն ինչ գործ ասես կանեն, շատ անգամ անտանելի ձևով կանեն, իրենք էլ անտանելի պայմաններում կապրեն, բայց մուրացկանություն չեն անի, մեր արիացի ապիները:
Իսկ օրինակ հայեր կան, որ միլիարդներով փող ունեն, բայց մեկ ա մուրացկան են: Մուրացկան օլիգարխների, գեներալների, վարչապետների, քաղաքական ու քաղաքացիական «գործիչների» երգիչների ու սպորտսմենների երկիր են»: