Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Երեկ երեկոյան՝ ս խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կամո Տ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Մ․-ի վարած «BYD» մակնիշի և 26-ամյա Էդմոնդ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդներից Կամո Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտակ, մեկ վիրավոր՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Էդմոնդ Հ․-ի ուղևոր 9-ամյա Ս․ Հ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով վարորդներից Կամո Տ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։