Ռուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք
Մամուլ

Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարից

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ օրերս Հայ դատի համահայկական խորհրդաժողով էր հրավիրվել, որին մասնակցում էին նաեւ ողջ աշխարհից Հայաստան ժամանած Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչները: Զրուցել ենք Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանի հետ։

- Ինչո՞ւ են հրավիրվում այս խորհրդաժողովները, եւ ի՞նչ խնդիրներ են դրանք լուծում։

- Այսօր կգտնվինք Հայաստանի մեջ՝ Հայաստանի ներկա պատմության ամենադժվար օրերուն ընթացքին։ Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը կփորձե ամեն ձեւով աղավաղել Հայոց ցեղասպանության իրողությունը, արցախահայության արդար իրավունքը, մեր ռազմագերիների ապօրինի բանտարկումը Բաքուի մեջ, Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ եւ այլ զանազան հարցեր։ Այս խորհրդաժողովին աշխարհի չորս կողմերից հավաքված՝ Հայաստանի մեջ քննարկել ենք գալիք տարիների աշխատանքը, որպեսզի այս աղետավոր վիճակեն հայրենիքը փորձենք դուրս բերել, որպեսզի կերտենք ավելի փայլուն ապագա մը մեր հայրենիքի համար։

- ՀՅԴ-ի շուրջ վերջին շրջանում քննադատության ալիք է բարձրացել իշխանական շրջանակներից, նույնիսկ խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարեց, որ կուսակցությունը պետք է «արմատախիլ արվի»՝ լուծարվի։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարություններին։

- Եթե մենք Հայաստանի պատմությանը նայենք եւ Դաշնակցության 135 տարվա պատմությանը, ապա շատ ակնհայտ է, որ Դաշնակցության տարած աշխատանքը կերտեց ազատ, անկախ հայրենիք մը, փրկեց հայ ժողովուրդ մը, սփյուռքի մեջ տվավ հայ ժողովրդի ինքնության առիթը, փրկեց հայ լեզուն։ Այո, բոլոր կուսակցությունները իրենց պատմության մեջ արած են սխալներ, մարդկային է, որ անձինք կատարեն սխալներ, սակայն այս 135 տարվա պատմության ընթացքին Դաշնակցությունը փաստացի իր հայացքները դրած է միայն մեկ նպատակով՝ հայ ժողովուրդի արդար իրավունքը, Հայաստանի պաշտպանությունը, եւ եթե անոնք, որ կքննադատեն Դաշնակցության աշխատանքը, փաստ կմնա հակասելու իրենց մտածելակերպին։

- Հայաստանում օրենսդրական փոփոխությամբ սահմանեցին, որ միայն ՀՀ քաղաքացի լինելը բավարար չէ, որպեսզի սփյուռքահայերը կարողանան ՀՀ-ում ընտրության մասնակցել։ Սա մտահոգո՞ւմ է Ձեզ։

- Այս բոլորը, որ այսօրվա իշխանությունը կփորձե մղել, ունի մեկ նպատակ՝ կիսել հայրենիք եւ սփյուռք, եւ նկատի ունենալով, որ անոնք՝ Հայաստանի քաղաքացիներ, որ կապրին Հայաստանեն դուրս, համարվին որպես սփյուռք, որպեսզի իրենց մասնակցությունը չունենան Հայաստանի քաղաքական կյանքի մեջ, որ շատ սխալ է։ Կխորհիմ, որ չկան ուրիշ երկրներ, որ այսպիսի օրենքներ փորձած են առաջացնել, եւ այս կտուժեն միայն մեկ պետության՝ Հայաստանի շահերը, որովհետեւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի քվեարկելու իր երկրի ապագայի համար։

- Խորհրդարանական ընդդիմությունն այդ օրենսդրական փոփոխությունը վիճարկել է ՍԴ-ում, եթե ՍԴ-ն որոշումը թողնի նույնը, հնարավո՞ր է սփյուռքը գործուն քայլեր ձեռնարկի այս առումով։

- Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, որ կապրի երկրեն դուրս, պետք է իր ձայնը բարձրացնե, հասկցնելու ներկա իշխանության, որ իր արած քայլը սխալ է, կարեւոր չէ, որ անձը կապրի իր երկրի ներսում թե դուրս, սակայն երբ որ ՀՀ քաղաքացի է, ունի քվեարկության այդ իրավունքը, եւ կառավարությունն իրավունք չունի որեւէ մեկին զրկել այդ իրավունքից։

- Ներկա քաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանն ի վիճակի՞ է լուծել գերիների վերադարձի հարցը, երբ կշեռքի մյուս նժարին իշխանությունը խաղաղության իր օրակարգն է դրել եւ հայտարարում է, որ գերիների թեմայի արծարծումը կարող է խաթարել խաղաղության օրակարգը։

- Նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի կետերից մեկն այն էր, որ բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց երկրները, բայց պիտի ընդունենք, որ ինչպես Հայաստանը վերադարձրեց բոլոր ազերի գերիներին, Հայաստանը պետք է իր ամբողջ ուժով պահանջի Ադրբեջանից, որպեսզի այդ գերիները վերադառնան Հայաստան, եւ դա պետք է ըլլա հիմքը գալիք խաղաղության պայմանագրի։ Չի կրնա խաղաղություն ըլլա, երբ մենք ունենք այսօր Բաքուի բանտերուն մեջ գերիներ, որ ապօրինի կերպով բանտարկված են, չի կարող խաղաղություն ըլլա, երբ Ադրբեջանը ներխուժած է Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ։ Այս չակերտված խաղաղությունը, որ այսօր իշխանությունը կփորձե մղել իր ժողովրդի վրա եւ սփյուռքի վրա, չի կրնար հաջողիլ, երբ իր առջեւ ունի այսպիսի հարցեր, որ պիտի անմիջապես լուծվի պետության կողմից։

Հայ դատի գրասենյակները աշխարհքի չորս կողմեն ամեն օր կբարձրացնեն մեր գերիների հարցը խորհրդարաններու մեջ, ցավալի է, որ այսօր իշխանությունները նույն թափով չեն բարձրացնե այդ հարցը։ Ես կկարծեմ, որ Հայաստանի իշխանությունները կնպաստեն, որ այդ գերիները դժբախտաբար մնան Բաքուի բանտերու մեջ, եթե Հայաստանի իշխանություններն ուզեին եւ ճնշում բանեցնեին Ադրբեջանի վրա, այդ բոլոր գերիները պետք է վերադարձվեին իրենց ընտանիքներուն՝ Հայաստանի մեջ։