Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ
Մամուլ

19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արաքս համայնքում։ Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ո՞վ է Արաքս համայնքի գործող ղեկավար Ղազար Ղազարյանը և ի՞նչ ունեցվածք է նա հայտարարագրել։

Ղազար Ղազարյանը 2005-2008 թվականներին աշխատել է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2008-2021 թվականներին եղել է Ջրարբի համայնքի ղեկավար։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։

Ի՞նչ ունեցվածք ունի նա

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Ղազար Ղազարյանն ունեցել է 6 անշարժ գույք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, Արմավիրի մարզի Արաքս համայնքում գտնվող հողամասեր, Երևանի մեկ այլ բնակարան և Արմավիրի մարզի Ջրարբի բնակավայրում գտնվող հասարակական նշանակության շինություն։ Դրանցից մի մասը ձեռք է բերվել դեռևս 1992, 2001, 2010 և 2015 թվականներին։

2025 թվականի հունիսի 17-ին Ղազար Ղազարյանը ձեռք է բերել ևս երեք հողամաս՝ երկուսը Արմավիրի մարզի Արաքս համայնքում, մեկը՝ Երևանում։ Յուրաքանչյուրի ձեռքբերման արժեքը կազմել է 300 հազար դրամ, այսինքն՝ երեք հողամասերի համար ընդհանուր վճարել է 900 հազար դրամ։ Տարեվերջին նրա հայտարարագրում արդեն առկա է եղել 9 անշարժ գույք։

Ավտոմեքենաներ

Ղազար Ղազարյանի անունով հայտարարագրված է 2005 թվականի արտադրության VOLKSWAGEN բեռնատար-բեռնաուղևորատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015 թվականի մայիսի 19-ին, ինչպես նաև 2006 թվականի արտադրության TOYOTA մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականի մայիսի 4-ին։ 2025 թվականին նա նոր մեքենա չի ձեռք բերել և որևէ տրանսպորտային միջոց չի օտարել։

Դրամական միջոցներ

2025 թվականի սկզբին Ղազար Ղազարյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 11 հազար 917 դրամ, իսկ տարեվերջին՝ 0 դրամ։ Միաժամանակ նրա կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 3 մլն դրամից տարեվերջին աճել են՝ հասնելով 3 մլն 500 հազար դրամի։

Եկամուտ

2025 թվականին Արաքսի համայնքապետը հայտարարագրել է ընդհանուր 19 մլն 926 հազար 416 դրամ եկամուտ։ Դրանից 14 մլն դրամը ստացել է գյուղատնտեսական գործունեությունից՝ իր կողմից մշակված գյուղատնտեսական մշակաբույսերի և մրգերի պատահական գնորդներին վաճառելու արդյունքում։

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով Արմավիրի մարզի «Արաքսի համայնքապետարանի աշխատակազմից» ստացել է 5 մլն 496 հազար 416 դրամ։ Բացի այդ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների (վարկերի) տեսքով հայտարարագրել է 430 հազար դրամ։

Վարկեր

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ղազար Ղազարյանի հայտարարագրում նշված է երկու վարկի մայր գումարի մնացորդ՝ համապատասխանաբար 350 հազար և 2 մլն 400 հազար դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունը կազմել է 2 մլն 750 հազար դրամ։

Հայտարարագրում նշված է նաև, որ Ղազար Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը տարվա ընթացքում ձեռք է բերել երեք հողամաս՝ ընդհանուր 900 հազար դրամով։ Տարեվերջին նա ունեցել է 9 անշարժ գույք, երկու ավտոմեքենա և 3 մլն 500 հազար դրամ կանխիկ միջոց։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 926 հազար 416 դրամ, իսկ վարկերի մայր գումարի մնացորդը՝ 2 մլն 750 հազար դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։