Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել։
Իրանական ուժերը հարված են հասցրել բեռնատար նավին՝ Հորմուզի նեղուցով առանց Թեհրանի թույլտվության անցնելու փորձի պատճառով։
Գործակալության տվյալներով՝ իրանական նավը շարժվում է դեպի նեղուցի հարավային հատված՝ վնասված նավթատարի անձնակազմի տարհանումն իրականացնելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ-ը շատ շուտով հաղթանակ կտանի Իրանի նկատմամբ, ինչը կնպաստի Հորմուզի շրջափակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը։