Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի մասնակցությամբ «Միասնության ուժը – 2026» համատեղ զորավարժությունների շրջանակում երեք երկրների ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել ներթափանցման գործողության իրականացման ժամանակ փոխգործակցության ուղղությամբ։
Այս մասին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում հրապարակված գրառմամբ։
«Համատեղ զորավարժությունների շնորհիվ ամրապնդվում են համակարգումն ու համերաշխությունը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Միասնության ուժը – 2026» համատեղ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանում՝ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ։
Զորավարժությունները բաղկացած են երեք փուլից և անցկացվում են Ադրբեջանում, օկուպացված Արցախում և Նախիջևանում: