Եվրահանձնաժողովը կարող է մայիսի 4-ին Թուրքիային առանց վիզայի ռեժիմ առաջարկել
Եվրահանձնաժողովը կարող է մայիսի 4-ին Թուրքիային առանց վիզայի ռեժիմ առաջարկել, եթե երկիրը մինչ այդ կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, հայտնում է ТАСС-ը։
Այդ մասին ասված է Բրյուսելում չորեքշաբթի օրը տարածված Եվրահանձնաժողովի հայտարարությունում:
«Եվրահանձնաժողովը Թուրքիայի համար վիզայի ազատականացման հարցում առաջընթացի վերաբերյալ երրորդ զեկույցը կներկայացնի մայիսի 4-ին։ Եթե Թուրքիան ձեռնարկի անհրաժեշտ միջոցները մնացյալ պայմանները կատարելու համար, ապա զեկույցը կուղեկցվի օրենսդրական առաջարկով՝ Թուրքիան ընդգրկել առանց վիզայի երկրների ցանկում»,- ասված է հաղորդագրությունում: