«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել Տաշքենդում
«Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Բանգկոկից Մոսկվա, երեքշաբթի հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով։
Ինչպես РИА Новости-ին հայտնել է Տաշքենդի օդանավակայանի աշխատակիցը, խոսքը SU273 չվերթի մասին է։ Օդանավ են ուղարկել բժշկական բրիգադ, որից հետո Ռուսաստանի քաղաքացի ուղևորին իջեցրել են չվերթից։
Ինքնաթիռը Տաշքենդում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 17:38-ին։ Ուղևորին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո Boeing 777-ը շարունակել է թռիչքը և տեղական ժամանակով 18:58-ին մեկնել է Մոսկվա։