Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն անդրադարձ կատարելով ոռոգման, ջրամատակարարման, ճանապարհաշինության, ինչպես նաև կրթության ոլորտներում ձևավորված ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին։
Առանձնահատուկ ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել վերջին տարիներին երկկողմ առևտրում առկա դինամիկան՝ անդրադառնալով նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խորացման կարևորությանը։