Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:33-ի սահմաններում, Երևանում «Toyota» մակնիշի «001 SS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրանյան փողոցում, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վազանց է կատարել, ապա ավտոմեքենան վարել հանդիպակաց երթևեկելի գոտիով, հաղորդում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Վճռաբեկ դատարանի հաշվեկշռում և սպասարկում է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին։
Հայտնի չէ, թե արդյոք խախտումը կատարելիս Լ․ Թադևոսյանը եղել է ավտոմեքենայում, թե ոչ։