Սլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներ
Սլովակիայի Ստաշկովո գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտը սուր առարկայով հարձակվել է իր համադասարանցիների և ուսուցչուհիների վրա։
Այդ մասին հայտնում են սլովակյան լրատվամիջոցները՝ հղում անելով Ժիլինայի շրջանային ոստիկանության վարչության մամուլի խոսնակ Դանիելա Կոցկովային։
Նրա խոսքով՝ երկու մարդ վիրավորվել է։ Ուսուցչուհիներից մեկը մահացել է դեպքի վայրում, իսկ մյուսին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հետագայում մահացել է։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է նաև աշակերտներից մեկը։
Հարձակվողը ութերորդ դասարանի աշակերտ է։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության երկու մեքենա և երկու փրկարարական ուղղաթիռ։
Ոստիկանությունը հաստատել է, որ միջադեպը հետաքննվում է որպես ենթադրյալ բռնի հանցագործություն։
«Իրավիճակը վերահսկվում է, և այս պահին որևէ մեկին անմիջական վտանգ չի սպառնում», — ասվում է ոստիկանության սոցիալական ցանցերում հրապարակած հաղորդագրության մեջ։