Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Ավետիկի Մանուկյանն ազատվել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Ավետիկի Մանուկյանին 2026 թվականի սեպտեմբերի 30-ից ազատել Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։