Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմներին կոչ է արել աջակցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հետ առնչվող անձանց անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձին, ինչպես նաև ապահովել Հայաստանում իբր գոյություն ունեցող ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը։
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին ուղղված համատեղ դիմումում։
Նյու Յորքում՝ կազմակերպության կենտրոնակայանում, անցկացված «Վերադարձի իրավունք և ապագաղութացում․ ուշացած պատմական արդարության վերականգնումը» խորագրով միջազգային համաժողովում քննարկվել են վերադարձի իրավունքը, ապագաղութացումը, ինքնորոշումը, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանումը։
«Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է։ Հայրենի վայրեր վերադարձը միայն ֆիզիկական վերադարձ չէ։ Դա նշանակում է ինքնության, արժանապատվության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության վերականգնում», - ընդգծել է նա։
Համաժողովի ընթացքում ցուցադրվել է նաև վավերագրական ֆիլմ՝ ներկայիս Հայաստանի տարածքում իբր բնակվող ադրբեջանցիների պատմության մասին, որոնք, ըստ ֆիլմի հեղինակների, ենթարկվել են էթնիկ զտման և արտաքսման։