ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀ
ԵԱՏՄ տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման կարևոր գործոններից է անասնաբուժական անվտանգությունը։ Այս մասին Մոսկվայում անցկացվող «Անասնաբուժական անվտանգություն» համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբբոտինը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ նշանակություն ունեն արտադրանքի հետագծելիությունը, անասնաբուժական միջոցների միասնականացումը, ինչպես նաև կենդանիների, կենդանական ծագման արտադրանքի և կերերի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը։
Սուբբոտինը կարևորել է նաև միասնական թվային ենթակառուցվածքի զարգացումը, որը հնարավորություն կտա հետևել արտադրանքի շարժին՝ արտադրողից մինչև սպառող, ինչպես նաև անասնաբուժական ռիսկերի գնահատման ժամանակակից մեթոդների ներդրումը։