Իրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ Tasnim
Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի ներկայացուցիչները նախատեսում են Նյու Յորքում բանակցություններ վարել միջնորդների հետ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ, այլ ոչ թե անմիջապես ամերիկյան կողմի հետ։
«Մեր երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնեն միջնորդների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։ ԱՄՆ-ի հետ բանակցություններ նախատեսված չեն»,- հայտնել է գործակալությունը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում հետ են տեղի ունենալու քննարկումները։
Այնուամենայնիվ, սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Իրանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցություններ են անցկացվել Կատարի միջնորդությամբ։
Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդները կարող են երկուշաբթի կամ երեքշաբթի առանձին բանակցություններ վարել ամերիկյան և իրանական կողմերի հետ։