Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն

ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց

ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի 68-րդ կետում արձանագրվում է, որ 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Զեկույցում ներկայացված հաշվարկների համաձայն՝ այդ տեղամասերի տվյալներն ընդհանուր արդյունքներում ներառելու դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պաշտոնական տվյալներով ստացել է ձայների 3,99 տոկոսը՝ 58,287 ձայն, կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4-տոկոսանոց շեմը և ստանալ պատգամավորական մանդատներ։ Այդ դեպքում իշխող ուժը կարող էր կորցնել նաև խորհրդարանում 3/5-ի մեծամասնությունը։

ԵԽԽՎ-ն նշում է, որ ԿԸՀ-ն ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրել է, թե նշված տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, և վերաքվեարկություն չի նշանակել։ Զեկույցում նման հիմնավորումը գնահատվում է որպես խիստ անբավարար՝ հատկապես հաշվի առնելով որոշման հնարավոր քաղաքական հետևանքները։

Զեկույցի 69-րդ կետում արձանագրվում է նաև, որ «Ականատես» առաքելությունը, «Անկախ դիտորդների» դաշինքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և իրավաբանական շրջանակների ներկայացուցիչներ այդ որոշումը գնահատել են որպես իրավական բավարար հիմքից զուրկ, համաչափության սկզբունքին և արդյունավետ իրավական պաշտպանության չափանիշներին հակասող։ Միաժամանակ նշվում է, որ դատական ընթացակարգերը մինչև խորհրդարանի գումարումը չեն ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության միջոց։

Կարևոր է հստակ տարանջատել փաստն ու քաղաքական գնահատականը։

ԵԽԽՎ-ն չի հայտարարել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ անվավեր կամ ոչ լեգիտիմ են եղել։ Սակայն զեկույցում արձանագրված հանգամանքները լուրջ հարցեր են առաջացնում վերջնական արդյունքների ձևավորման և դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։ Ավելին՝ զեկույցն ուղղակիորեն մատնանշում է այն ռիսկը, որ ընտրական շեմին այսքան մոտ արդյունքի պարագայում ընտրողների զգալի հատված կարող է մնալ առանց արդյունավետ խորհրդարանական ներկայացվածության։

Այստեղից արդեն բխում է քաղաքական գնահատականը։

Եթե ԿԸՀ-ի որոշման այլ ելքը կարող էր հանգեցնել ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելուն և իշխող ուժի՝ 3/5-ի մեծամասնությունը կորցնելուն, ապա խոսքը խորհրդարանի քաղաքական կազմի և ուժերի հարաբերակցության վրա հնարավոր ազդեցություն ունեցած որոշման մասին է։

Այս հանգամանքը հատկապես էական է իշխանության լեգիտիմության շուրջ քաղաքական քննարկման համատեքստում։

Անկախ Փաշինյանի իշխանության նկատմամբ արևմտյան քաղաքական շրջանակների լոյալ վերաբերմունքից՝ միջազգային դիտորդական փաստաթղթերում չեն շրջանցվում Հայաստանի ընտրական գործընթացում արձանագրված խնդրահարույց դրվագները։

ԵԽԽՎ զեկույցն այս առումով կարևոր արձանագրում է պարունակում․ ԿԸՀ-ի որոշումը, դրա անբավարար հիմնավորումը և արդյունավետ իրավական պաշտպանության հետ կապված խնդիրները հարցականի տակ են դնում ընտրությունների վերջնական արդյունքի ձևավորման որոշ առանցքային հանգամանքների նկատմամբ վստահությունը։

Սա էական դրվագ է, եթե անգամ ամբողջության մեջ կասկածի տակ չի դնում ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը»,- գրել է նա։