Հայկական երկու պետությունների ղեկավարները զորամասեր են այցելել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր և անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են տիրող իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարներ, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ: