Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է․ գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա։ Ինչպես X-ի իր էջում հայտնել էր Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը, տղան հեծանիվով գնալիս ականջակալներով երաժշտություն լսելիս է եղել։ Ծայրահեղականները մոտեցել են նրան, սպառնալից կարգադրել հանել ականջակալները։ Երբ նրանք լսել են, որ տղան անգլերեն է խոսում, մեկն ասել է․ «Ոչ մի անգլերեն, այստեղ հրեաներ են»։ Դրանից հետո տղայի վրա պղեպային սփրեյ են ցողել։