ԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ը կհաղթի Իրանի դեմ պատերազմում, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Քաղաքական գործչի խոսքով՝ դա տեղի կունենա շատ շուտով:
«Հենց մենք հաղթենք այս պատերազմում, նավթի գները կնվազեն՝ զգալիորեն կնվազեն, մինչև այն մակարդակը, որը կար պատերազմից առաջ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ ռազմական տեսանկյունից ԱՄՆ-ն արդեն հաղթել է, սակայն չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածի վրա։
Միևնույն ժամանակ, Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածներն Իրանի ուղղությամբ՝ մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք կանցկացվեն նոյեմբերին։