Մի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով
Տիգրան Աբրահամյանը գրում է.
Մի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու և անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով, անհոգ ժամանցով, ուրախ-զվարթ լայվերով՝ անընդհատ փորձելով իրենք իրենց գերազանցել:
Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, որ իրենք գոյություն ունեն, բանակ են ղեկավարում:
Այնինչ բանակի հիմքում մարդն է, երկրի անվտանգության առանցքում՝ հայրենիքի պաշտպանը, և եթե դու նրա նահատակությունն ու առաքելությունը չես հարգում, համարժեք վերաբերմունք չես ցուցաբերում, քո քաղաքականության առաջնահերթություն չես սահմանում, ապա դու քո երկրի դեմ թշնամություն իրականացնող սուբյեկտ ես, քանդող, ոչնչացնող և ուրացող: