Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի խմբային փուլի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրի՝ Հայաստանի և Մոնտենեգրոյի ազգային հավաքականների միջև հանդիպման մրցավարական նշանակումները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Լուիս Մունուերան, ում եզրերում կօգնեն Դիեգո Սանչես Ռոխոն և Ադրիան Դիաս Գոնսալեսը։
Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միգել Սեսմա Էսպինոսան։ Տեսակրկնությունների համակարգի (VAR) գլխավոր մրցավարն է Վալենտին Գոմեսը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Միգել Անխել Օրտիս Արիասը։
Խաղը կկայանա երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մրցավարի սուլիչը կհնչի 20:00-ին։