Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը
Հասարակություն

Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.am

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից մեկի՝ Արման Սարոյանի պաշտոնանկության շուրջ վեճն արդեն հետևանքներ է ունեցել՝ մեղադրանքներ են առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց բարձրաստիճան հոգևորականներին։ Այս մասին գրում է Հետքը։

 

«Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե), Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ) և Արման Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դատարանում վիճարկում են իրենց պաշտոններից հեռացնելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունները։ Երեք գործերով էլ դատաքննությունն ավարտվել է, սակայն վճիռները սահմանված ժամկետում չեն հրապարակվել։

Արամայիս Թախմազյանը 2026թ. փետրվարի 5-ին դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվին կարգալույծ հռչակելու՝ Գարեգին Բ-ի 2025թ. դեկտեմբերի 2-ի տնօրինությունը և իրեն վերականգնել պաշտոնում։

Գործը քննող դատավոր Հովհաննես Մելքոնյանը նաև հայցի ապահովման միջոց է կիրառել։ Դրանով եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցվել է ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Թախմազյանի պաշտոնավարումը որպես Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։

Գործի քննությունն ավարտվել է, և վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 21-ին։ Սակայն մինչ օրս հրապարակված չէ։

Ստեփան Ասատրյանը նույն դատարան է դիմել 2026թ. փետրվարի 5-ին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու՝ Գարեգին Բ-ի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Այս գործով դատավոր Սիմա Աբովյանը նույնպես հայցի ապահովման միջոց է կիրառել։ Եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցվել է առանց խոչընդոտի ապահովել Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքում՝ մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Այս գործով վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 17-ին, սակայն հրապարակված չէ։

Երրորդ գործով հայցվորը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանն է։ Նա դատարան է դիմել հունվարի 15-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ-ի տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը բավարարել է Սարոյանի հայցի ապահովման միջնորդությունը։ Դատարանը եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցրել է չխոչընդոտել նրա պաշտոնավարմանը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Դատարանը նաև արգելել է որևէ գործողությամբ խոչընդոտել Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը։ Այդ թվում՝ նրան տրվել է Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցները տնօրինելու և ֆինանսական գործարքներ իրականացնելու իրավունք։

Այս գործով վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 14-ին, սակայն այն ևս չի հրապարակվել։

Փաստացի՝ երեք դատական գործերով էլ վճիռների հրապարակման նախատեսված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս։

Հատկանշական է, որ այս երեք գործերից մեկը քննել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը։ ԲԴԽ-ն բազմիցս դատավորներին ենթարկել է կարգապահական պատասխանատվության՝ դատական ակտերը սահմանված ժամկետում կողմերին չտրամադրելու և ուշ հրապարակելու համար։

Այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք Արդարադատության նախարարությունը երեք դատավորների կողմից դատական ակտերի հրապարակման ուշացման հարցով ԲԴԽ-ին միջնորդություն կներկայացնի՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Դատական դեպարտամենտից «Հետքին» հայտնեցին, որ Արամայիս Թախմազյանի գործով վճիռը կհրապարակվի գալիք շաբաթվա ընթացքում, իսկ Ստեփան Ասատրյանի գործով վճռի վրա դատավորը դեռ աշխատում է։ Ինչ վերաբերում է Արման Սարոյանի գործին, ապա ըստ Դատական դեպարտամենտի՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանը ծանրաբեռնված է։

Սարոյանի գործով կայացված միջանկյալ դատական ակտը դարձել է նաև Գարեգին Բ-ի և վեց հոգևորականի քրեական գործի հիմքը

Արման Սարոյանի դատական վեճը դուրս է գալիս միայն նրա պաշտոնը վերականգնելու հարցի շրջանակից։ Հենց այս գործի հետ կապված իրադարձությունների պատճառով է մեղադրանք առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների։

Ըստ մեղադրանքի՝ Սարոյանը դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ եկեղեցուն և այլ անձանց արգելելով խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։

Դատարանի որոշումն ու կատարողական թերթը Մայր Աթոռին հանձնելուց հետո Գերագույն հոգևոր խորհուրդը Սարոյանի հայտարարությունները գնահատել է որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և առաջարկել նրան կարգալույծ հայտարարել։

Գարեգին Բ-ն ընդունել է այդ առաջարկը։ Սարոյանը զրկվել է հոգևոր աստիճանից, ինչի հետևանքով նաև կորցրել է թեմի առաջնորդի լիազորությունները։ Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողություններով գիտակցված խոչընդոտվել է դատարանի որոշման կատարումը։

Գարեգին Բ-ից բացի, նույն արարքի համար մեղադրվում են նաև Նաթան Օհանիսյանը՝ արքեպիսկոպոս և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրեն, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։

Այսպիսով, Սարոյանի պաշտոնի շուրջ դատական վեճը, որի շրջանակում դատարանը նրան ժամանակավորապես պահպանել էր պաշտոնում, միաժամանակ դարձել է Գարեգին Բ-ի և վեց հոգևորականների նկատմամբ քրեական գործի առանցքային դրվագներից մեկը։ Իսկ այդ նույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը, որը պետք է հրապարակված լիներ օգոստոսին, դեռևս չկա»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։