Իրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ
Իրանում մարդատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։
Վթարը տեղի է ունեցել Համադան–Սավե ավտոմայրուղու վրա՝ Սավե քաղաքի մոտ, հաղորդում է IRIB պետական հեռուստաալիքը։
Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ ավտոբուսը երկրի արևմտյան հատվածից ուղևորվում էր Թեհրանի ուղղությամբ։